2024 Դեկ 12, Հինգշաբթի
Ֆիզիկական ակտիվությունը հղիության ընթացքում օգնում է պահպանել առողջ քաշը, նվազեցնել զարկերակային գերճնշման և գեստացիոն դիաբետի ռիսկը:
Սակայն կան որոշ առանձնահատկություններ, որոնց պետք է հետևել։
Խուսափեք ֆիզիկական ինտենսիվ ծանրաբեռնվածությունից, ծանրության բարձրացումներից, ցատկերից։
Ընտրեք թեթև մարզաձևեր, ինչպիսիք են յոգան, լողը, քայլքը, թեթև կարդիովարժությունները, սպորտային պարերը։
Լսեք Ձեր մարմնին, դադարեք կատարել այնպիսի վարժություններ, որոնք պատճառում են Ձեզ ցավ և անհարմարություն։
Մի մոռացեք խմել շատ ջուր և դադարներ ունեցեք մարզումների ընթացքում։
ԱՀԿ-ն խորհուրդ է տալիս շաբաթական 150 րոպե չափավոր ինտենսիվության մարզումներ։
Եվ անպայման խորհրդակցեք հղիությունը վարող Ձեր բժշկի հետ` ֆիզիկական ակտիվության Ձեզ հարմար տարբերակը ընտրելու համար:
Եթե այս թեմայով ունեք հարցեր, ապա կարող եք դիմել անձնական նամակով, սիրով կպատասխանենք։
https://www.youtube.com/shorts/Do6ri4Kz_yo?feature=share
Հղիության ընթացքում բալանսավորված սնունդը պետք է ապահովի մոր էներգիան, պտղի ճիշտ աճն ու զարգացումը, ինչպես նաև կանխի անեմիան...
Կարդալ ավելին»Անպտղությունը տարածված և բազմագործոն երևույթ է, որը կարող է պայմանավորված լինել ինչպես կնոջ, այնպես էլ տղամարդու առողջական առանձնահատկություններով......
Կարդալ ավելին»Կնոջ արգանդից հեռացվել են թվով 13 տարբեր չափերի միոմաներ......
Կարդալ ավելին»